Չենք ճանաչում իշխանության կողմից ՀՀ և ԼՂ-ին վերաբերող որևէ հայտարարություն․ «Հայկական նախագիծ»
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/05/021619a688bc8ecdcb5580bb0b90e58d-m-780x_.jpg)
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։
«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հասարակական-քաղաքական բոլոր առողջ ուժերին ու գործիչներին՝ հստակորեն արձանագրելու դե-ֆակտո իշխանությունների քաղաքականության ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը և քաղաքական պայքարը ծավալելու այդ մեկնակետից»,- ասվում է հաղորդագրությոնում։