07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». զոհվածների ծնողները հարց էին ուղղել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին News.am լրատվամիջոցի լրագրողի փոխարեն այսօր հարց էին ուղղում կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները:

Լրագրողը միացրեց հարցի ձայնագրությունը:

«Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճան քաղաքականության արդյունքում: Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». այսպիսին էր հարցը:

«ՀՀ զինված ուժերի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշուները կայացված են եղել շատ ավելի վաղուց ու իմ որդին, որպես կամավոր, ծառայել է ԼՂ-ում: Մնացած մասերով ես արդեն պատասխանեցի», – Փաշինյանը նման կերպ արձագանքեց ծնողների հարցին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ