23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով ՀՀ-ն 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան

Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան: Հայտնում է 1lurer.am-ը:

Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները:

Այդ փաստը հայկական կողմը ներկայացրել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ