10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեմ ներելու մարդասպանների կառավարությանը․ Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ այսպես թմրանյութերի թեման շատ սահուն կերպով փակվեց ու բացվեց աշոտիկ միտումնավոր օպերացիան։ Հրապարակումս բաց եմ դնելու այսօր հատուկ այս խունտայի համար, ովքեր ինքնահաստատվում են իմ և մյուս ծնողների եթերների տակ։

Որ գրում եք «դու մայր ես», պատասխանեմ, մայր եմ ու պատրաստ ձեր նմանին տասը մասի բաժանել՝ ով կասկածի իմ լավ մայր լինելու վրա, նենց մայր եմ, որ ՏՂԱ եմ դաստիարակել, որ ձեր նմանի համար կյանքա տվել ցավոք սրտի, տղա ով չի ենթարկվել նահանջ հրամանին ու չի թողել դիրքը, դուք էսօր քննադատում եք ինձ, ինչն եք քննադատում, որ գեղեցկության սրահ գնալուց առաջ մեկ ամիս էլ տրամադրում եմ ինձ՝ ինչ ա թե մազերիս ծայրերը կտրեմ կամ ճերմակած մազերս ներկեմ, մայր եմ, ով զգեստապահարանը բացելիս չի կարողանում գտնել իր ուզած հագուստը, քանի որ բոլորը սև են ու մռայլ, մայր եմ, ով Եռաբլուրից բացի ոչ մի տեղ չի գնում, մայր եմ, ում ընտանիքը քանդեցին ձեր նման ժեխերը, և ով կկասկածի իմ մայր լինելու վրա սպասում եմ դեմ առ դեմ հանդիպման։

Ու ձեզ մի դրեք չափազանց հասկացողի տեղ ու դասեր մի տվեք «հարգիր քո տղայի շիրիմը», ուզում եմ ասել՝ ես չեմ համակերպվելու իմ ՈՐԴՈւ չլինելու հետ,չեմ ներելու մարդասպանների կառավարությանը»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ