Չքննարկել է, ներկայացնել . վարչապետը՝ նախարարին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից՝ որքան է նոտարական ծառայության վճարը: Նախարարը պատասխանեց` 12 հազար դրամ է:
«Ես առաջարկում եմ, որ հաջորդ անգամ ներկայացնեք փոփոխությունները, նվազեցնենք ծառայության վճարը: Լավ, կքննարկենք»,-եղավ նախարարի պատասխանը:
«Չքննարկել է, ներկայացնել նվազեցումը»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Նախարարն ասաց, որ ի նկատի ուներ վարչապետի հետ կքննարկեն: