22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մշակութային գործիչներն «Առաջին ալիքից» պահանջում են ներողություն խնդրել ժողովրդից՝ Սուպեր Սաքոյի հայտարարությունների պատճառով

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի հնչեցրած ձևակերպումը հեռահար բանավեճի է վերածվել: Սուպեր Սաքոն՝ խոսելով «մուղամի» մասին, նշել է, թե այն միայն հարևան երկրներինը չէ։

Երգչի հայտարարությանը արձագանքել են մշակութային մի խումբ գործիչներ:

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է.

«Ոչ թե բանի տեղ չդնել, անտեսել, արհամարհել, այլ շարունակել քարկոծել, անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող, հայ մշակույթի հենասյան, մեր Սրբության Սրբոց Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնող ոմն «երգասացի» և հանրային տիրույթում նրան ասպարեզ տրամադրող բոլոր պատասխանատուներին…»:

Դերասան Տիգրան Ներսիսյանը գրել է.

«Հանրային հեռուստաընկերության «լակոտնյա» ղեկավար անձնակազմը, գլխավոր պրոդյուսեր-մրոդյուսերներով՝ իրենց կեղտոտ, ապականիչ ու քանդիչ գործունեությունը հաջող կերպով շարունակում են։ Սաքոն մեղավոր չէ, իրենից հարցազրույց վերցնողը ու Հանրայինով եթեր հեռարձակողն է մեղավոր։ Գեղցի, լակոտնյա, մի մեծ նեխած կղանքով բոչկա գտեք ու գլուխներդ մտցրեք մեջը, որ շնչելու և արտաշնչելու միջավայրը համահունչ լինի ձեր էությանը»։

Երգահան Ռիչարդ Մադլենյանն էլ «Առաջին ալիքից» պահանջում է ներողություն խնդրել ժողովրդից:

«Երկու տխմար նստած Հ1-ի եթերում`Կոմիտաս են վերլուծում․․․ Առաջին տխմարը, իր մատուցած այլանդակ և դատարկ երաժշտությանը բնորոշ, ասում է, որ մուղամը մերն է, և որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի։

Երկրորդ տխմարը, որի ապակե ակնոցների ետևում նույնքան դատարկ աչքերն են՝ առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած, անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս` էյֆորիկ դեմքի արտահայտությամբ…, ու այս ամենը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։ Ես չէի անդրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր Հ1-ի եթերում։ Ամոթ քեզ, Հ1։ Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից` նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ