03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ են շտապում արևմտյան գործընկերները. պարզաբանում է Արմեն Աշոտյանը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները.

Նախ՝ արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման, այսինքն՝ հավաքական Արևմուտքը փորձում է պահել Մոսկվայից խլված նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Երկրորդ՝ Եվրամիության միջնորդությամբ վերջին հանդիպումը Պրահայում էր, և դա քառակողմ հանդիպում էր՝ Մակրոնի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պնդեց նման ձեւաչափում Ֆրանսիայի նախագահի մշտական ​​մասնակցությունը, իսկ Ալիեւը կտրուկ մերժեց նման մոտեցումը։ Բրյուսելի ֆորմատը փաստացի կաթվածահար էր, և հաջորդ հանդիպումը կվերակենդանացնի այն։

Երրորդ, եթե այս հանդիպումը Բրյուսելում տեղի ունենա առանց Մակրոնի, ապա կարելի է արձանագրել Նիկոլի հերթական դիվանագիտական ​​ձախողումը նույնիսկ նման ոչ առաջնահերթ թվացող հարցում։

Չորրորդ՝ ամենայն հավանականությամբ Բրյուսելի հանդիպումը կունենա նաև բովանդակային արժեք, հակառակ դեպքում՝ արևմտյան գործընկերները չէին շտապի այն կազմակերպել՝ նկատի ունենալով հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և այնտեղ նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ