22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ​​ամենին, ինչ կատարվում է Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ​​ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՌԴ-ն գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան ստեղծելու համար»,- նշեց նա:

Դեսպանի խոսքով՝ Մոսկվան աջակցում է այն ջանքերին, որոնք, իսկապես, նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը։

«Մեր կարծիքով՝ այսօր այս ջանքերը պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք արձանագրված են մեր ղեկավարների հայտնի հայտարարություններում։ Սա Ռուսաստանի սկզբունքային և հայեցակարգային դիրքորոշումն է ու այդ հիմքի վրա է, որ աշխատանքներ են տարվում, ակտիվ ջանքեր են գործադրվում՝ գործընթացն առաջ մղելու համար», – ասաց Կոպիրկինը:

Նա նշեց, թե ռուսական կողմը մշտապես կապի մեջ է կողմերի հետ՝ ակտիվորեն առաջ տանելով խաղաղության օրակարգը, տրամադրելով միջնորդական ծառայություններ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ