Հերթական անգամ Հայկ Կյուրեղյանը հրաժարվեց պաշտպանից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատկան նիստը։
Վերջինս դատարան էր ուղարկել իր հայտարարությունը` տեղեկացնելով, որ հրաժարվում է հանրային պաշտպան Անժելա Հակոբյանի պաշտպանությունից: Նա ժամանակ խնդրեց, որ ծանոթանա իր քրեական գործին, կատարի որեւէ գործառույթ, ներկայացնի միջնորդություն կամ որևէ ճառ:
«Իրավունք չեմ վերապահում մասնակցել դատաքննությանը, դատարանը խախտում է դատական նիստին մասնակցելու Կյուրեղյանի իրավունքը: Առանց նրա մասնակցության դատական նիստը չի կարող շարունակվել»,-ասաց պաշտպան Անժելա Հոկբայնը։
Չնայած Հայկ Կյուրեղյանի ու պաշտպանի հայտարարություններին, դատարանը որոշեց սկսել դատաքննությունը ու լսեց տուժողներին:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նա զրկվել է դատական նիստերին ներկա գտնվելու հնարավորությունից: Դատարանն իր այս որոշումը հիմնավորել էր Կյուրեղյանի կողմից դատական նիստի կարգուկանոնը խախտելու հանգամանքով:
Նշենք, որ հունիսի 12-ին Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստից առաջ Կյուրեղյանը բակում կայանած մեքենաներից մեկի վրայից կրակոցներ է արձակել եւ հայտարարել, թե այստեղ ռումբ կա տեղադրված, թող որեւէ մեկը գա իրեն ձերբակալի: Նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է նիստը խանգարելու համար: