Շուշին պիտի ազատագրվի․ Սասուն Միքայելյան
«Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ով Երկրապահի օրվա կապակցությամբ այցելել էր Եռաբլուր։
Նա նախապես պնդեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու։
«Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, և այս տարի Երկրապահի 30-ամյակն է։ Ուրիշ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Լրագրողներն արձագանքեցին՝ այսօր նաև Շուշիի ազատագրման օրն է, Շուշին օկուպացված է, հետ բերելու՞ ենք, թե՞ ոչ։
«Պիտի ազատագրվի։ Գործով»,- ասաց ԵԿՄ նախագահը՝ չպատասխանելով հաջորդիվ հնչած հարցերին։
«Ես իմ հարցերին պատասխանում եմ ճակատում»,- ասաց նա։