22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուրջ երեք տարի է, մենք տեսնում ենք, թե ինչպիսի՞ն է լինում դավադիր մարդու հոգեբանությունը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ երեք տարի է, մենք տեսնում ենք, թե ինչպիսի՞ն է լինում դավադիր մարդու հոգեբանությունը:

Ուրեմն, իշխանությունն ամբողջությամբ զավթում է, պետական բոլոր կառույցները ենթարկեցնում է իրեն, պետական-քաղաքական պատասխանատու պաշտոնների է նշանակում դիլետանտների: Կառավարության անդամները բոլորն իր նշանակած մարդիկ են: Պետության անունից գլխավոր բանակցողն ու միանձնյա որոշում կայացնողը ինքն է: Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն իրենն է և անտրտունջ կատարում իր բոլոր քմահաճությունները: Ուժային բոլոր կառույցներն իր ուղիղ ենթակայության տակ են: Զինված ուժերն ամբողջությամբ ենթարկվում են իրեն և իր նշանակած գեներալներն են զբաղեցնում բարձրագույն հրամանատարական պաշտոնները: Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն ամբողջությամբ իր նշանակած մարդիկ են: Դեսպաններին բոլորին փոխում է` նշանակելով իր թիմակիցներին կամ իր իշխանության տակ մտածներին: Պետական ու օտարերկրյա ֆինանսավորում ունեցող բոլոր մեդիառեսուրսները գիշեր-ցերեկ իրականացնում են իր դավաճանության նախապատրաստական քարոզը: Երկրում ով իրեն չի հնազանդվում և քննադատում է` կամ դատվում է, կամ տեղեկատվական տեռերորի ենթարկվելով պիտակավորվում ու հեղինակազրկվում է: Արցախի իշխանություններին փոխում է` նրանց ամբողջովին ծառայեցնելով իրեն ու իր քողարկված պլանին: Խաբեությամբ ու վտանգավոր պոպուլիզմով ձեռք է բերում հասարակության մեծամասնության հավատն ու վստահությունը:

Այս ամենը լիովին բավարար էր, որպեսզի նա պահպանի, ամրապնդի և ուժեղացնի կայացած ու հաղթանակած պետությունը, եթե իհարկե նման ցանկություն ունի:

Իսկ եթե իրեն իշխանության բերելու նպատակներն այլ են, ուրեմն շատ լավ իրավիճակ է, որպեսզի պատերազմ բեմադրի, սպառազինության զգալի մասը տա թշնամուն (գործընկերոջը), ներքին քաոս սերմանի, դաշնակիցներին վանի, պարտություն արձանագրի ու ձախողի պետությունը: Նա գնաց և շարունակում է գնալ երկրորդ ճանապարհով:

Այնուհետև գալիս է պատասխանատվությունից խուսափելու և մեղքն ուրիշների վրա բարդելու ժամանակը: Հետևաբար, մեղավոր են բոլորը` իշխանազրկված ու քաղաքական հետապնդման ենթարկվող «նախկինները», շվարած ժողովուրդը, արյան մեջ թաթախված կռվող զորքը ու նրա հրամանատարները, դիրքերը թողած չկռվող «զորքը», առ այսօր անհայտ 5-րդ շարասյունը, պատերազմի ընթացում լուռ մնացած արևմուտքը, մանդատ չունեցող ռուս խաղաղապահները, 10%-ով կրակած իսկանդերը, օտար երկրներում ապրող սփյուռքը, չմոբիլիզացված կամ պատշաճ կերպով չզորակոչված «դասալիքները», «դժգույն» Շուշին, Սև լճի ձյունը, առ այսօր հայտարարված բայց չդատված լրտեսները, նշաձողը իջեցնող միջազգային հանրությունը, մեզ վրա զենք չծախող երկրները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և այլն:

Եթե բոլորս մեղավոր ենք, այդ դեպքում ու՞մ է պետք բացարձակ իշխանություն ունեցող պետության ղեկավարը, եթե իհարկե նա դավաճան չէ: Ինչու՞ է նա տնօրինում իշխանությունը իսկ զոհվում, կորցնում, տուժվում, նսեմացվում և բարոյալքվում է մի ողջ ժողովուրդ:

Վերևում թվարկված ու Նիկոլի կողմից մեղավոր հռչակվածները բոլորը միասին մեղավոր են մի հարցում, որ նրա նմանին ընտրել են պետության ղեկավար ու հանդուրժում են առ այսօր»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ