20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Իրավապահները հրահանգ ունեն քաղաքական ճնշումների նոր գործընթաց սկսելու․ «Փաստ»

«Առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ ուղղորդված հռետորաբանություն են կիրառում՝ նորից առաջին պլան բերելով նախկինում արված «հանցագործությունների», «հակապետական քայլերի» և նման այլ թեմաներ։ Ընդ որում, գրեթե բոլորի ելույթներում նույն հնամաշ «սկավառակն» է միացված՝ «դատվելու են», «պատասխան են տալու»՝ հանրությանը վաղուց հոգնեցրած թեզերով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, և իրավապահները հրահանգ ունեն քաղաքական ճնշումների նոր գործընթաց սկսելու առումով։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, իշխանությունները մտադիր են հնարավորինս բարձր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնել, հին վարույթները «թարմացնել», ձերբակալությունների շարք իրականացնել։

Մեր տեղեկություններով, սա իրականացվելու է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի անմխիթար վարկանիշը ինչ-որ կերպ փրկելու, հասարակության մեջ կուտակված ծայրահեղ բացասական էներգիան ուղղորդելու հնարավորությունները նվազեցնելու, ինչպես նաև Արցախի հարցում սպասվող ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրելու դեպքում ներքին ընդվզման ուժը նվազեցնելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ