22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան փակել է երկինքը ՀՀ-ի համար «սադրանքների» պատճառով. Չավուշօղլու

Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին:

Նա մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ ասելով.

«Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվոր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը բացահայտեց դա: ԱԹՍ-ները հետևում են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է կառուցել, ծայրաստիճան իրավացի բան է։ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից էլ է ծայրաստիճան կարևոր»։

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը կրկնել է թուրք-ադրբեջանական այն անհիմն պնդումները, որոնց համաձայն՝ վերոնշյալ տարածքները «Ադրբեջանի հողերն են»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը ՀՀ-ի համար «սադրանքների» պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք Հայաստանի համար փակել ենք օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար, անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա, որ մասնավոր ինքնաթիռները անցնեն մեր տարածքով, քանի դեռ [Հայաստանի կողմից] սադրանքները շարունակվում են։ Եթե ​​նրանց չդադարեն, ապա մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- սպառնացել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Flyone Armenia ընկերությունը հայտարարել էր, որ թուրքական ավիացիոն իշխանություններն առանց զգուշացման փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։

Չավուշօղլուն կատարվածը բացատրել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի բացմամբ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ