30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիներն Արցախում կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբ

Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարությունը։

«Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, երբ Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով նշված տարածքում գտնվող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշված է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ