02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում. Միրզոյան

Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, ԱԳՆ-ում ֆրանսիացի գործընկերոջ հետ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում։ Կրկնում եմ՝ բանակցություններն, ըստ էության, նույնն են», – ասաց Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե Հայաստանն առավել դրական է տրամադրված ամերիկյան և եվրոպական հովանու ներքո ընթացող բանակցությունների՞ն, թե՞ ռուսական հովանու ներքո ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ