Մեծարանքի արժանի Գրքերի Գիրքը մինչև այսօր հիացնում է մեզ. Մեծերը Աստծո մասին
“Պապիկիս և տատիկիս տանը մեծագույն բավականություն էի ստանում բազմաթիվ փորագրանկարներով զարդարված ընտանեկան Աստվածաշնչի ընթերցանությունից, երբ իմ զարմացած հայացքի առաջ հեքիաթային լույսերի մեջ կենդանություն էին առնում Արևելքի հին բնակիչների կյանքն ու գործքը: Մեծարանքի արժանի այդ Գրքերի Գիրքը, որին հաղորդակից եմ մինչև այսօր, հիացնում է ինձ, և ես Արևելքի ժողովուրդներին ու երկրներին ծանոթանալու իմ առաջին բուռն ցանկությունը վերագրում եմ Աստվածաշնչին:
Պատմաբաններն ընդամենը Աստվածաշնչի անվիճարկելի պատմական փաստերն են հաստատում: Հնագիտությունը աստվածաշնչյան գիտություն է, և յուրաքանչյուր գտածո ավելի ու ավելի է մեզ մոտեցնում Աստվածաշնչի ակունքներին”:
Հենրի Կարլ ԲՐՈՒԳՇ – (1827-1894), գերմանացի եգիպտագետ: 1853-ին գլխավորել է եգիպտական հնէագետների արշավախումբը: Կազմել է եգիպտերենի առաջին բառարանը: