Ավետիսյանների հարազատները անորոշության ու շփոթի մեջ են. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ թերթի հետ զրույցում հունվարի 12-ին Գյումիրում սպանված Ավետիսյանների հարազատներից Հրանտ Մխիթարյանը ասել է. “Մենք գիտենք այն, ինչ դուք գիտեք, ոչ ավելին, մենք միայն հեռուստացույցով ենք լսում այն, ինչ դուք”:
“Նրա կինը Հասմիկ Ավետիսյանի քույրն է, որը ևս պետք է իրավահաջորդ ճանաչվի: Նա նշեց, որ այս պահին, իրենց կարծիքով, գործը անուշադրության է մատնված, իրենց ցավով մտահոգվողներ չկան. “Չգիտենք՝ ինչո՞վ են զբաղված առ այսօր: Արդեն մեկ ամիս է անցել, մենք ոչ մի լուր չունենք, փաստաբանի հետ հանդիպել ենք, բայց էլի ասեմ՝ ձեզանից ավելի բան չգիտենք”:
Նա նկատեց, որ փորձաքննության արդյունքներից ևս տեղյակ չեն, ինչն արդեն զայրացնող է:
Հրանտ Մխիթարյանը նաև ասաց, որ չնայած խոստացել էին Ավետիսյանների հարազատներին հոգեբանական աջակցություն ցուցաբերել, մինչ այժմ այդ ուղղությամբ ևս ոչինչ չի արվել. “Մենք պահանջում ենք այն, ինչ ամբողջ Գյումրին է պահանջում. եթե իշխանությունները անուշադրության մատնեն, մենք մեր ձայնը կբարձացնենք”,-ասաց նա”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` 1in.am-ի