28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի Ալիև». Արծվիկ Մինասյանը կոչ է անում պարզել՝ թուրք-ադրբեջանական գործակալները ինչ դերակատարություն ունեն ՀՀ պետական կառավարման համակարգում

Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իրավասու պատկան մարմիններին կոչ է անում իրականացնել պատշաճ քննություն՝ պարզելու համար, թե թուրք-ադրբեջանական գործակալները կամ առերևույթ այդպիսի անձինք ինչ դերակատարություն ունեն ՀՀ պետական կառավարման համակարգում:

Մինասյանի գնահատմամբ՝ կառավարության 2022 թվականի կատարողականում Հայաստանը հրաժարվել է Ացախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից:

«Փաստացի, նաև մերժվում է ինքնորոշման իրավունքը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները նման կերպ խեղաթյուրում, այն դեպքում, երբ անգամ Իլհամ Ալիևն է հրապարակային հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքներով փակ դռների հետևում իրեն պարտադրում էին, որ ճանաչի ԼՂ անկախությունը», – Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Մինասյանը:

«Ինչո՞ւ է, ուրեմն, Նիկոլ Փաշինյանն ավելի Ալիև. պատասխանը մեկն է՝ այս ձախողված քաղաքականության մեջ փորձ է արվում գտնել հնարավոր մեղավորներին: Խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ պետք չի դա անել», – նշեց նա:

Մինասյանը շեշտեց՝ Արցախյան կոնֆլիկտը լուծված չէ ու սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը:

«Գործող քաղաքական ուժը չի ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը Արցախում ու Հայաստանում, ձախողել է պետական կառավարման ողջ համակարգը, զավթված են պետական ինստիտուտները», – հավելեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ