23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը. Փաշինյան

Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», – ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների աշխատանքին՝ Փաշինյանն ասաց, թե պետք է տարբերել ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները.

«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ն էլ ունի պարտավորություններ, որը մասնավորապես 2022 թվականին և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է։ Եվ ԵՄ առաքելությունը մի հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»։

Դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չեն տվել Տեղ համայնքում տեղի ունեցածի վերաբերյալ՝ Փաշինյանն արձագանքեց.

«Կարծում եմ, որ ԵՄ հայտարարության մեջ էմոցիոնալ առումով գնահատական չկար, բայց քաղաքական շատ հստակ արձանագրում է արված այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի, և մենք համաձայն ենք դրա հետ։ Դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ