02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բա դու քեզ ուժեղ տղու տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ, բա այսօր ինչու՞ ես ԱԺ ամբիոնից Ալիեւից ավելի լավ հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլ, դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում` ինչու՞ է Ձեզ թվում,որ Արցախը գերտերություն չէ։

Դա դու ես ասել, Նիկոլ Փաշինյան։

Դրանով ի լուր աշխարհի եւ ողջ հայության նշել, որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձեւակերպմամբ «գերտերություն» Արցախ։

Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես. «Մենք որեւէ փոխզիջման չենք գնա մինչեւ Ադդբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Ճանաչե՞լ է Ադրբեչանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքը, որ Արցախը հանձնում ես Ալիեւին։

Բա դու քեզ ուժեղ տղու տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ, բա այսօր ինչու՞ ես ԱԺ ամբիոնից Ալիեւից ավելի լավ հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է։

Քո իսկ ձեւակերպմամբ գերտերություն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է, Նիկոլ։

Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիեւին զիջողն ի՞նչ է, Նիկոլ։

Դու ասա…քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր, թե՞…դու ասա:

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը գերտերություն Արցախն հանձնում է Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների, այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝ երազելով 29.8 հազար քառ.կմ մասին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ