22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ. դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ, Թուրքիայի կամակատարներ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Սերժի ժամանակ Հայաստանը ինքնիշխան պետություն էր ու ՌԴ-ի դաշնակիցը, իսկ Նիկոլի պատճառով վեր է ածվել վասալի ու իզգոյի։

Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ

1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը/2010թ/:

2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։

3.Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին ՀԱՊԿ ռազմավարության ծրագիրը։

4. ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ընդունեցին հատուկ հայտարարություն, որը ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը/2016 աշուն/:

5.2009-2013թթ. ՌԴ նախագահներ Դ.Մեդվեդևն ու Վ.Պուտինը պաշտոնապես ամրագրել են Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքը։

6.ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Հայաստան ու մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։

7.Հայաստանը ՌԴ-ից ձեռք բերեց 50 հազար տոննա անվճար զենք և սպառազինություն։

8.Հայաստանն առաջինն էր աշխարհում,որ դաշնակից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր»։

9.ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ՌԴ-ից գործարանային գներով զենքի և սպառազինության ձեռք բերման պայմանագիրը/300 մլն ԱՄՆ դոլարի չափով/:

10. Կազմավորվեցին հայ-ռուսական միացյալ արձագանքման օպերատիվ ուժերը։
Սերժ Սարգսյանի բերած զենքը Նիկոլի ռեժիմը որպես «տրոֆեյ» թողեց Ալիևին, որն էլ այն ցուցադրեց Բաքվի շքերթի ժամանակ։

Սերժ Սարգսյանը նախընտրում էր հատուկ գաղտնի նամակով շփվել իր ռուս դաշնակից-գործընկերոջ հետ, այլ ոչ թե Նիկոլի նման ՌԴ-ի թիկունքում «խաղեր տալ» Արևմուտքի կամ Թուրքիայի հետ։

Թե բա՝ ՌԴ-ն ձեր օրոք զենք է վաճառել Ադդբեջանին։
Ինչո՞ւ դա նորություն էր։

Բայց նախորդ իշխանությանը հաջողվել է անկեղծ այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ ու հանգել արդյունավետ լուծման՝ ստանալով «Իսկանդերներ» ու 50 հազար տոննա ձրի զենք։
Դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ։

1. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա «գործ եք կարել»։

2. Մեծաբերանի նման Լավրովին կոչ արեցիք «ադապտացվել»։

3.Պուտինին չդիմավորեցիք ոչ օդանավակայանում և ոչ էլ նստավայրում։

4.Ձեռք բերեցիք «մետալալոմ» ու օդ չբարձրացող ինքնաթիռներ առանց հրթիռների։

5.2020-ի հոկտեմբերի 19-20-ին հրաժարվեցիք Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից, որի արդյունքում կորցրեցինք Շուշին ու Հադրութը։

6.ՌԴ-ին մեղադրեցիք բոլոր մեղքերի մեջ՝ միջանցք ուզելուց մինչև Միութենական պետության մեջ անդամակցելու պահանջ։

7. Ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեցիք, որ «փող ունեք,բայց զենք վաճառող չկա »՝ ընդունելով ձեր ռեժիմի իմպոտենտությունը։

8.Պարբերաբար դառնում եք ՌԴ ԱԳՆ խոսնակի ասուլիսների «զվարճանքի օբյեկտ»։

9.Նիկոլի օրոք ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր դաշնակցության մասին։

10.Նիկոլի շուրթերով ռուսական ռազմական ներկայությունը հայտարարվեց ՀՀ սպառնալիք։

Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք խոսել։
Թուրքիայի կամակատարներ։

Եվ ամենավերջում.

Սերժ Սարգսյանը և ՌԴ, և Արևմուտքի իր գործընկերների մոտ նույն բանն էր ասում, այլ ոչ թե Նիկոլի նման Պուտինի դեմը «սպասիբոներ» շռայլում, բայց սեփական հաճախորդների ու «ախք»-երի միջոցով «բոչկա գլորում» ու վիրավորում դաշնակից երկրի ղեկավարին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ