21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսն է ցուցադրել». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նա իր կաշին փրկելու համար, մի օր էլ ԱԺ ամբիոնից փրփուրը բերանին «կբացատրի», որ Հայ ժողովուրդը եկվոր է, ու որպես «ապացույց» կասի, որ օրինակ Հայաստանի որոշ գյուղերի անվանումներն ունեն այլալեզու ծագում:

Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել: Նա ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ:

Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը նախորդ տարիներին, այդպես չեն մեկնաբանել ու աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես որ Նիկոլն է անում դա` հօգուտ թշնամու:
Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսն է ցուցադրել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ