28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ական, թե ՀՀԿ-ական. Արտակը պատիժ է ակնկալում

՛՛Իմ կյանքում որևէ բան չի փոխվել, և ՓՄՁ ոլորտի մարդիկ թող իմանան, որ շարունակելու եմ պայքարել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛Կասեցում՛՛ շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը , ով փետրվարի 7-ին առևանգվել և անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել:

Խաչատրյանը  նշեց, որ իր հետ կատարվածը կապված է բացառապես իր հասարակական գործունեության հետ, քանի որ ինքն անձնական խնդիրներ  չունի:

Անդրադառնալով այն վարկածին, թե ինքը ծեծի է ենթարկվել ԲՀԿ-ականների կողմից, Արտակ Խաչատրյանը նշեց, որ չի կարող ենթադրություններ անել և անկախ նրանից՝ իր նկատմամբ բռնություն իրականացնողները ԲՀԿ-ական են, թե ՀՀԿ-ական, պետք է պատիժ կրեն:

՛՛Ես ՀՀ պահանջատեր քաղաքացի եմ և ակնկալում եմ իրավապահ մարմիններից գործի շուտափույթ բացահայտում: Չեմ կարող շատ բան խոսել, որովհետև ինֆորմացված չեմ: Հարուցված է քրեական գործ, նախաքննություն է անցկացվում: Ենթադրությունների մակարդակով կոռեկտ չեմ համարում խոսել, բնականաբար, առաջ կքաշվեն վարկածներ, որոնք կստուգվեն:

Բացի այդ, ես ընդամենը երեկ եմ դուրս գրվել հիվանդանոցից և չէի կարող քաջատեղյակ լինել մանրամասներին: Ունեմ ավելի կարևոր հարց, որը վերաբերում է իմ առողջությանը, դեռ երկար պետք է բուժվեմ, բժիշկների հսկողության տակ եմ՛՛,-նշեց Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ