23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հատկանշական է, որ, ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում:

Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում:

Հատկանշական է, որ, ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները:

Ուշագրավ է, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով, բնականաբար, ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ:

Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում՝ խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է:

Միջադեպի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն պետական կառույցներից տրվող սուղ տեղեկատվության պայմաններում, և ամբողջական գնահատականների համար դեռևս որոշ էլեմենտներ բացակայում են:

Իսկ ներկայումս հիմնական տեղեկատվությունը ստացվում է տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներով, որոնք լրացուցիչ ֆիլտրացիայի ու ճշգրտման կարիք ունեն»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ