Նախկին ոստիկանապետը` Գագիկ Ծառուկյանի հանցագործությունները թաքցնելու մասին.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.
Փետրվարի 12-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, թե ՛՛շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը՛՛:
՛՛Ժողովուրդ՛՛-ը փորձել է Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանից տեղեկանալ, թե որպես ՀՀ նախկին ոստիկանապետ՝ ի՞նչ է հայտնի իրեն Գագիկ Ծառուկյանի կողմից բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մասին: Ի պատասխան մեր հարցին՝ Ալիկ Սարգսյանն ասաց. ՛՛Դուք հանգիստ եղեք, շնորհակալ եմ, որ ինձ համար մտահոգվում եք, իզուր եք մտահոգվում, բայց ես միշտ ազնիվ եմ եղել: Չեմ կարող խոսել զբաղված եմ՛՛:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։