Իշխանությունները զբաղված են բանակը մինչև վերջ քանդելով, բռնաճնշումներով, թշնամանք տարածելով․ Զոհված զինծառայողի մայր
Թուրքը չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր հողում մեր փոխարեն ապրելու, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
«Սյունիքիում թշնամին գրանցել է հերթական առաջխաղացումը, գրավել մեր տարածքի հերթական մասը։ Թուրքը երբեք չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր հողում մեր փոխարեն ապրելու։ Մենք տեսնում ենք, որ ամեն օր մեր շուրջ եղած օղակը սեղմվում է և տեսնում ենք այս շնածինների անգործությունը։ Միակ բանով, որով զբաղված են, հանցավոր անգործությունն է, բանակը մինչև վերջ քանդելը, բռնաճնշումները, թշնամանք տարածելը։ 5-րդ շարասյունը գլխավորող գերագույն դահիճն իր բոլոր ելույթներում հայտարարում է, որ այլևս չի կարող ապահովել անգամ Հայաստանի անվտանգությունը, որ մեզ նոր պատերազմ է սպասվում։ Մենք բոլորս գիտենք, թե սրանց մնալու պարագայում ում հետ ենք գնալու պատերազմի։ Սրանք կրկնելու են 44-օրյա պատերազմի սցենարը՝ հնարավորինս շատ տղայի են մորթելու և շատ տարածք են հանձնելու։ Մեր գլխավոր խնդիրն այս վիժվածքին և իր ոհմակին հեռացնելն է»,- ընդգծեց զոհված զինծառայողի մայրը