«Հավաքեք ձեր թեկնածուին». ՄԻՊ առաջադրելու հարցի քննարկումն անցնում է լարված մթնոլորտում
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումն ընթանում է լարված մթնոլորտում։
Ընդդիմության ՄԻՊ-ի թեկնածու Էդգար Ղազարյանի ռեպլիկը ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանին, հունից հանեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։
«Հավաքեք ձեր թեկնածուին»,- դիմելով ընդդիմադիր պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին՝ ասաց Հովհաննիսյանը։
Թագուհի Թովմասյանը կոչ արեց չսադրել իրավիճակը։
«Դուք եկել եք կոնկրետ առաքելությամբ, որ անպայման խոչընդոտեք, դուք անընդհատ սադրում եք, ես հայտարարում եմ՝ եթե որևէ միջադեպ տեղի ունենա, պատասխանատվությունը կրում է իշխանական խմբակցության քարտուղարը»,- հայտարարեց Թովմասյանը։