22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«7 տարի առաջ այս օրերին բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը տվեցին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Արցախը հայրենիք է, հենման կետ, եղել է ու պետք է մնա հայկական». Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Յոթ տարի առաջ այս օրերին Ադրբեջանը հերթական անգամ ագրեսիայի դիմեց ընդդեմ Արցախի: Քառօրյա պատերազմի օրերին բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը տվեցին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Արցախը հայրենիք է, հենման կետ, որ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական: Ինչպիսի բառեր էլ փորձենք ընտրել մեր երախտիքն ու խոնարհումը արտահայտելու հանուն այս հողի իրենց կյանքը զոհաբերած մեր տղաների հանդեպ, դրանք բավական չեն լինի:

Նրանց զոհողությունը հանուն այն գաղափարի էր, որ մենք ու մեր երեխաներն ապրենք այս հողի վրա՝ անվտանգ ու ազատ:

Ցավոք, մենք մեր պայքարը չենք գնահատում, սխալներից ու բացթողումներից ոչ մի կարևոր հետևություն չենք անում: Կարևոր քննարկումները դառնում են միայն ներքաղաքական շահարկման առարկա՝ արժեզրկելով պայքարը, դիմադրությունն ու անձնազոհությունը: Ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ ու հետո մեր անձնազոհ տղաները կյանք են դրել հանուն գաղափարի՝ սերունդներին արժանապատիվ ու ազատ կյանք ապահովելու համար:

Բավարար կամք դրսևորելով, խելացի գործելով, պայքարի նշանակությունը հասկանալով ու սխալներից դասեր քաղելով միայն կարող ենք ավելի ուժեղ դառնալ: Իսկ անհարկի գնահատականները միմիայն բարդացնում են իրավիճակը՝ մեզ էլ ավելի խոցելի դարձնելով:

Ես մի բան գիտեմ՝ մեզանից յուրաքանչյուրն այսօր միայն գործով, համառ կամքով ու բացառիկ նվիրումով կարող է ապացուցել, որ ունակ ենք շարունակելու նրանց դիմադրությունն ու պայքարը, որ Արցախից մենք երբեք չենք հրաժարվի, որքան էլ փորձեն մեր շուրջ սեղմել օղակը:

Փառք ու պատիվ իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած մեր զինվորներին, մենք հանուն նրանց ու մեր ապագա սերունդների ուժեղ ու անվտանգ Արցախ պետք է ստեղծենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ