Կնոջն ու 7-ամյա դստերը սպանելու կասկածանքով Մոսկվայում հայ գործարար է ձերբակալվել /ֆոտո/

Մոսկվայում կնոջն ու 7-ամյա դստերը սպանելու կասկածանքով ձերբակալվել է ընտանիքի հայրը` 51-ամյա Խորեն Ղազարյանը:
LifeNews-ի աղբյուրները տեղեկացրել են, որ, նախնական տվյալներով` փետրվարի 13-ի երեկոյան տղամարդը գնացել է խաղասրահ, իսկ երբ գիշերը տուն է վերադարձել, նրան տուն չեն թողել եւ չեն պատասխանել հեռախոսազանգերին: Ամենայն հավանականությամբ, Ղազարյանը գնացել է ստորգետնյա ավտոտնակ եւ քնել մեքենայում, ինչից էլ բարկացել է: Հաջորդ առավոտ նա տուն է մտել երրորդ հարկում գտնվող պատշգամբից, վերելակով իջել առաջին հարկ, որտեղ էլ կատարել է սպանությունը, գրում է LifeNews-ը:
Առաջինը, նախնական տվյալներով, նա սպանել է կնոջը` Վիկտորիա Ղարագուլյանին, ապա սպանել է դստերը:
LifeNews-ի տվյալներով` Ղազարյանը խոշոր “ Мобилифт Русланд ” ընկերության գլխավոր տնօրենն է, նրան է պատկանում եւս մի քանի ընկերություն:
Այժմ տղամարդը ձերբակալված է: