28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։

Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության եւ օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսեւորումներից է։
Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։

Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ եւ ջանք չղնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում եւ Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։

Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների եւ մարդկանց կողմից դեռ առջեւում է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ