30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՊԿ-ում հայտարարել են Հայաստան առաքելություն ուղարկելու պատրաստի նախագծի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստան առաքելություն ուղարկելու նախագիծ է պատրաստել, այն սպասում է մասնակից երկրների ղեկավարների քաղաքական հավանությանը, ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուղեկցվում է հայ-ադրբեջանական շարունակվող հակամարտությամբ։ Հավաքական անվտանգության խորհրդի սեղանին դրված է այս տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստի որոշման նախագիծը»,- լրագրողներին ասել է Շուվալովը։

«Մենք քննարկում ենք այս որոշման նախագիծը։ Եթե որոշում կայացնեն քաղաքական առաջնորդները, ՀԱՊԿ ղեկավարները, ապա այս առաքելությունը կուղարկվի»,- ասաց նա։

Շուվալովը մանրամասնեց, որ դա առաքելություն է դեպի Հայաստան, որը կտեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ