22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանցիները Տեղի ավագանու անդամի արտի մեջ են պոստը դրել․ Mediahub.am

MediaHub-ը գրում է․ Ադրբեջանցիներն այսօր հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածոթյունները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել ու հենակետ դրել։

Փաստացի Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքները մայրաքաղաք Ստեփանակերտից կտրելուց հետո ադրբեջանցիները հերթական անգամ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իր սեփական հողի մեջ են պոստը դրել։

«Ցորեն ա ցանած հողի մեջ, մի պոստ էլ իմ հողի մեջ ա դրված։ Բացի այդ, մի քանի հեկտար էլ զավթել են, էս պահին հստակ չեմ կարող ասել, թե որքան։ Երեկ են մտել, որովհետեւ էսօր գնացի տեսա՝ զորքը կանգնած բանակցում են»,-ասաց նա։

Հայկական կողմն այդ հատվածում, Զեյնալյանն ասում է, զորք չի ունեցել, մեկ ռուսական հենակետ է եղել, դրա համար են կարողացել անարգել ներխուժել։

Թեպետ այս պահին բանակցություններ են գնում, բայց ադրբեջանցիներն արդեն դրոշներ են դրել։

«Դրոշներն արդեն դրել են, խելքս չի կտրում, որ հետ կգնան։ Ես էլ եմ գնացել, չեն թողել առաջ գնամ»,-ասաց Զեյնալյանը՝ հիշեցնելով Սյունիքի մարզի այն հատվածները, որոնք ադրբեջանցիները զավթեցին ու հրաժարվեցին դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքներից։

«Գորիս-Կապան ճանապարհին, Շուռնուխում, որտեղ դրոշը դրել են, այդտեղ էլ մինչ օրս կանգնած են։ Հենա մրջունների նման զորքը բերել են․ ուրալներով, զենքերով, տեխնիկայով փորում են ու փորում։ Անասնապահության համար տարածքներ ունեինք, ոնց-որ դրանք էլ են վերցրել»,-նշեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ