22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր վերլուծաբանի մանր մտածողությունը. Ավետիք Իշխանյան

Սկզբունքորեն չեմ դիտում Հ1-ի հաղորդումները, ջղերս չեն դիմանում։

Սակայն, տեսնելով Պետրոս Ղազարյան-Թաթուլ Հակոբյան քաղաքական զրույցի արձագանքները, ինձ ստիպելով՝ որոշեցի լսել։ Չեմ ուզում անդրադառնալ ողջ զրույցի բովանդակությանը, բայց Արցախի և արցախցիների ճակատագրին առնչվող, Թաթուլ Հակոբյանի կողմից առաջարկվող լուծումներից մեկի մասին չեմ կարող լռել։ Հայոց պատմական հարցերի խոշոր մասնագետ և բարձր մակարդակի քաղաքագետ, նաև իրատես գործիչ Թաթուլ Հակոբյանը, որպես Արցախի լուծում, առաջարկում է․․․ 120.000 արցախցիներին տեղափոխել Հայաստան՝ նրանց ցեղասպանությունից փրկելու, նաև՝ որպես Հայաստանին Ադրբեջանի հետագա ագրեսիայից ապահովելու միջոց։ Հանճարեղ է․․․
Մի բան պարզ է՝ առանց վարչապետ կոչեցյալի համաձայնության, այս երևույթն իրեն թույլ չէր տա նման մտքեր արտահայտել։ Հիշենք նրա նույն Հ1-ով՝ դեռևս 2019թ․ հաղորդումը, որով ներկայացվում էր հայ-ադրբեջանական քիրվայության հեռանկարը, ադրբեջանական գյուղմթերքի և հայկական կոնյակի առևտրի մասին։

Անցյալ տարի, 2022թ․ եվրոպայում բնակվող և այնտեղի քաղաքական շրջանակների հետ մտերիմ, իմ կողմից վստահելի ծանոթներից մեկն ինձ ահազանգեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի իշխանությանն առաջարկվել է ֆինանսավորել արցախցիների էվակուացիան դեպի Հայաստան։ Անկեղծ ասած, այդ անգամ թերահավատորեն արձագանքեցի այս ահազանգին։

Հերթական անգամ ապշում ես, թե ինչ երկրում ես ապրում, որտեղ ժողովուրդը հանդուրժում է դավաճանությունը՝ հանձին իշխանության և նրա արբանյակ-քարոզիչներին, ինչպիսին է Թաթուլ Հակոբյանը։

Հ․Գ․ Նույն Թաթուլ Հակոբյանի նոր գրառումը․ «Հայաստանի վերջին 100 տարվա պատմությունը՝ նկատի ունեմ 1918-ից ի վեր, տվել է պատասխանատու, սառը մտածողությամբ մի քանի պետական գործիչների՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Լևոն Տեր-Պետրոսյան… Էլի կան, անշուշտ, բայց նկատի ունեմ խոշորներին»:
Փաստորեն, ըստ Թաթուլ Հակոբյանի՝ խոշոր գործիչներ չեն եղել Արամ Մանուկյանը, ով կազմակերպեց և հաղթեց Սարդարապատի հերոսամարտը, Գարեգին Նժդեհը, ում շնորհիվ Սյունիքը մնաց հայկական, Դրաստամատ Կանայանը, ում շնորհիվ Լոռին միացավ Հայաստանին։
Ահա և ձեզ խոշոր վերլուծաբանի մանր մտածողությունը։

Ավետիք Իշխանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ