24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Շատ երկար մտածել պետք չէ, պետք է ճիշտ որոշում կայացնել». Սերժ Սարգսյան

«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա (իրավունք չունեի բացահայտ ծիծաղելու), ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը, կամ նրանց բացատրում էին, թե ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու»,- ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ոչ թե Հայաստանը ՀԱՊԿ-ից, և դրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցչի պատասխանին։

Ըստ Երրորդ նախագահի, իսկ եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձևով նշմարվում են, արդեն ՀՀ իշխանությունների խնդիրը չէ միայն, այլ ՀՀ քաղաքացիների, բոլորի անվտանգության խնդիրն է։

«Այնպես որ, սա այն տեղն է, որտեղ շատ երկար մտածել պետք չէ և պետք է ճիշտ որոշում կայացնել»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ