24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դա լկտի սուտ է. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Իհարկե, լկտի սուտ է, և ընդհանրապես, պետք է ասեմ, որ Հայաստանի ներկա կառավարիչների ամենից ուժեղ կողմն ամոթ չունենալն է: Նրանք կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել: Այս առումով ավելացնելու որևէ բան չունեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին անդրադարձել էր Սերժ Սարգսյանի հնչեցրած այն գնահատականներին, որ պատերազմի ժամանակ ամենահզոր զենքերը չեն օգտագործվել։ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ է, որ 2018 թվականից հետո զենք չի գնվել։ Օգնություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեն։ Կարո՞ղ է ձրի զենքը նկատի ունեն։ Չասեմ՝ ձրի զենքը ի՞նչ է»: Փաշինյանը հավելել էր, որ Հայաստանը 2018-ից հետո գնել է այնքան զինամթերք, որքան նախորդ 10 տարում՝ միասին վերցրած:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ գործող իշխանությունները միայն երկու հայտարարություն են արել, որոնցով ղեկավարվել են. «Առաջինն այն էր, որ ասացին՝ իրենք իրենց գժի տեղ կդնեն և մադրիդյան սկզբունքները վարի կտան, և այդ սկզբունքներով չեն առաջնորդվի, ինչը արեցին: Երկրորդ՝ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարելու: Այդ երկու հայտարարությունները, տեսաք, թե ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին»:

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա Սերժ Սարգսյանի խոսքով՝ իր նշած տարիներին մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք է օգտագործվել, քան Փաշինյանի իշխանությունը ձեռք է բերել այդ երկու տարիների ընթացքում:

«Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են, կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք ունեինք տարածաշրջանում երևի միակը՝ Ս-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա: Այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել 100-ավոր ժամանակակից ՀՕՊ միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ-հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ: 100 միլիոնից ավել միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել: Էլ չեմ խոսում «Իսկանդերի» մասին, չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին: Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել՝ 3 ինքնաթիռ, որ այդպես էլ որևէ օգուտ չտվե՞ց:

Մի քանի տասնյակ հին, այլևս իր արժեքը կորցրած ОС АК-ներ, ուրիշ ի՞նչ են ձեռք բերել: Եթե ձեռք են բերել, թող ասեն: Եվ ընդհանրապես, վերացական հայտարարություններ անելու փոխարեն՝ իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ իրենք այս 20 տարում այսքան են ձեռք բերել, մենք՝ այսքան: Փառք Աստծո, գրագետ մարդը, որ ինչ-որ չափով տիրապետում է ռազմական գործին, շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է համեմատել սպառազինություններն ու ռազմամթերքը: Ճշմարտությունը հետևյալում է, որ, այո, 2018-20թթ. տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը, բայց արդյո՞ք այդ հատկացված գումարները նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ այո, հատկապես 8-9, դրանից առաջ շատ ավելի փոքր հնարավորություններ ունեինք զուտ գնումներ կատարելու, բայց նաև մեծ հնարավորություններ ունեինք, և այդ հնարավորությունները մինչև վերջ օգտագործել ենք՝ ռազմատեխնիկական աջակցություն ստանալու համար»,- ասաց Երրորդ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ