03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանում սրվել է հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել. Արարատ Միրզոյան

Վերջին շրջանում Ադրբեջանում սրվել է հայատյացության քարոզը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս հռետորաբանությունը կա, միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են, մենք կրկին ստացել ենք Ադրբեջանի առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու առաջարկները», – նշեց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով` Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին:

«Բայց մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, համառորեն շարունակելու ենք բանակցել` նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել», – ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ