28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«100 տարի անց, Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն սուլթանների անունները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է. «1920 թվականի գարունը Հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Շուշիի հայ բնակչության դաժան կոտորածի ամիս, որը իրականացրեցին Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները կանոնավոր թուրքական բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ միասին։

103 տարի առաջ, մարտի 22-26, ադրբեջանցիք սկիզբ դրեցին Շուշիի հայերի ծեղասպանության հիմքը: Սպանվեց շուրջ 20 հազար հայ, քանդվեց 7 հազար տուն, թալանվեց ամբողջ Շուշին:

Հայ բնակչությունը 67 հազարից նվազեց՝ դառնալով 9 հազար, քաղաքը կորցրեց իր նախկին նշանակությունը, Ստեփանակերտը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք, իսկ Շուշին դարձավ շրջկենտրոն։

Այս սարսափելի իրադարձությունները ծանր ու անբուժելի հետք թողեցին մեր հոգիներում, կարծում եմ, որ այս ողբերգությունը դեռ ցավ է պատճառում յուրաքանչյուր հայի սրտին, եթե նրանք Հայ են…

100 տարի անց, Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն սուլթանների անունները…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ