Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին
Ադրբեջանցիները Սյունիքում մի բնակչի են առևանգել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։
«Այն, որ տարել են, դա հաստատ է, սակայն կոնկրետ նորություն չունենք, թե ինչ է կատարվում։ Այս պահին միայն տեղեկությունն այն է, որ այդ մարդուն տարել են»,–ասել է Աղաջանյանը։
Փաստինֆոյի» տեղեկություններով՝ մոլորվածը Խնձորեսկի բնակիչ է՝ մոտ 40 տարեկան։
Կայքի հավաստմամբ` նա ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է և այսօր առավոտյան «Ուրալ» մեքենայով հաց է տարել Սև լճի տարածքում գտնվող զինծառայողներին, սակայն մառախուղի պատճառով մոլորվել է և կորցրել հայկական դիրքեր տանող ճանապարհը։