Հայ կինն ու նրա 7-ամյա դուստրը մահացած են հայտնաբերվել Մոսկվայի իրենց բնակարանում /վիդեո/
Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Իրենց բնակարանում մահացած են հայտնաբերվել հայուհի Վիկտորիա Ղարագուլյանն ու նրա 7-ամյա դուստրը: Նախնական տվյալներով` աղջկան սպանել է մայրը, ապա ինքնասպան է եղել, հայտնում է lifenews-ը:
Ինչպես պատմել է 41-ամյա Վիկտորիա Ղարագուլյանի ամուսինը` Խորեն Ղազարյանը, նախօրեին երեկոյան ինքը վիճել է դստեր հետ ու անգամ տնից գնացել` մեքենայի մեջ քնելու: Երբ նա հետ է վերադարձել բնակարան, ոչ ոք դուռը չի բացել, ինչից հետո տղամարդը ոստիկանություն եւ փրկարար ծառայություն է զանգահարել:
Վերջինները կոտրել են դուռն ու հայտնաբերել մորն ու աղջկան` արնաշաղախ վիճակում: Նրանց մարմնին դանակի հարվածներ են հայտնաբերվել:
Հիմնական վարկածն այն է, որ ամուսնու եւ դստեր վեճից հետո Վիկտորիա Ղարագուլյանը դանակահարել ու սպանել է դստերը, ապա ինքնասպան է եղել:
Վարկած կա նաեւ, որ կնոջն ու երեխային կարող էր սպանել ընտանիքի հայրը` Խորեն Ղազարյանը, այժմ նրան հարցաքննում են:
LifeNews-ի տվյալներով` Ղազարյանը խոշոր “ Мобилифт Русланд ” ընկերության գլխավոր տնօրենն է, նրան է պատկանում եւս մի քանի ընկերություն:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ հանցանքի գործիքը` արյունոտ դանակը: