23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ ԱԺ քննիչ հանձնաժողով էր ներկայացել պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը:

Թե ինչ է խոսվել 6 ժամ տևած հանձնաժողովի նիստում դժվար է ասել, որովհետև հանդիպման մանրամասները ներկայացնող միակ դեմքը նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, այն էլ, բնականաբար, նախընտրելի ձևակերպումների և իշխանության քարոզչական թեզերի ներքո:

Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:

Այս ընթացքում Գասպարյանի ենթակա հրամանատարներ են կալանավորվել, նրան հանձնաժողովի հրավիրած իշխանությունը պատերազմից առաջ ու հետո շարունակում է փոշիացնել բանակաշինության համակարգը, մինչև վերջ վարկաբեկել զինվորականներին, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լռել:

Այլ զինվորականի դեպքում ակնկալիքներս մի փոքր այլ կլինեին, բայց ընդհանուր պատկերում գեներալ Գասպարյանն առանցքային դերակատար է եղել` պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորականը և իրավունք չունի հենց այնպես հանձնաժողով ներկայանալու ու լուռ սպասելու իր հերթին:

Թե՞ Գասպարյանը հույս ունի, որ իր հետևից չեն գալու, Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողեն:

Բոլոր դեպքերում Օնիկ Գասպարյանը պարտավոր է արձագանքել ինչպես իր` քննիչ հանձնաժողովի այցին, այնպես էլ` իր ենթակայությամբ կռիվ տված հրամանատարների նկատմամբ կարված գործերին` Գրիգորիի Խաչատուրովից մինչև Միքայել Արզումանյան:

Եթե մտքով չէր անցել, որ բարոյական պարտականություններ ունի, գրված ու չգրված օրենքներ կան, ապա ասածս պետք է ընդունել հուշում/հորդոր, հակառակ դեպքում հաջորդ անդրադարձս այս թեմային աննկարագրելի ցավոտ է լինելու»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ