30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսին, որտեղ նա խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։

«Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի։ Մարդ, որն իր իսկ խոսքերով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։ Կսահմանափակվեմ այսքանով, որովհետև կոռեկտությունս թույլ չի տալիս ավելին ասել», – ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց նաև, թե ասուլիսում Փաշինյանը չի կարողացել հերքել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ 50 տոկոսից պակասն է ներգրավված եղել 44 օրյա պատերազմում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ