22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սերժ Սարգսյանը, ի տարբերություն քեզ, թշնամուն այն վիճակին է հասցրել, որ բեղավոր բարեկամդ ի լուր աշխարհի ոռնում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը»

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն ես դավաճանն իր ասուլիսի ընթացքում մի շատ կարևոր հարցի վերաբերյալ խայտառակ ծիծաղելի միտք արտահայտեց:

Նա զարմանում է, և կասկածի տակ է դնում Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքի լրջությունը, և պնդում է, որ արված հայտարարությունները անլուրջ են: Դե արի ու մի ասա այ ոտքից գլուխ անլուրջ ծիծաղելի առարկա, դու ի՞նչ իրավունք ունես խոսաս լրջությունից, այն դեպքում երբ մի ամբողջ իրավապահ համակարգ ես լարում մարդկանց դեմ ովքեր ուղղակի ճիշտ և փաստավորված կարծիք և արտահայտում քո և քեզ շրջապատող ոհմակի մասին, դու ի՞նչ իրավունք ունես խոսաս լրջությունից, երբ քո կառավարման տարիների ընթացքում մեր երկիրը բացի դժբախտություններից և կորուստներից ոչինչ չի տեսել, դու ի՞նչ իրավունքով ես խոսում լրջությունից, երբ համաշխարհային աղետ հանդիսացող հիվանդության բուժում որպես առաջարկում ես քաշած օղի օգտագործել:

Երբ ասում են անլուրջ ամենա առաջինը հենց քո պատկերն է մարդկանց ուղեղներում գալիս, դա լավ իմացի: Փողոց դուրս գալուց միքանի հարյուր գռաժդանսկի հագնված թիկնապահներով դուրս մի արի, մի օր նստի տաքսի ու տես քո հասցեյին ինչ են խոսում մարդիկ այ կապիտուլյանտ:

Սերժ Սարգսյանը ի տարբերություն քեզ (ինձ համար խիստ վիրավորական է այս համեմատականը անցկացնել, բայց դե այլ հնար չկա ) գլխավոր բանակցողի կարգավիճակում լինելով թշնամուն այն վիճակին է հասցրել, որ բեղավոր բարեկամդ ի լուր աշխարհի ոռնում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը:

Լրջությունից դու խոսելու իրավունք չունես, քանի-որ նույն բեղավոր բարեկամդ առ այս պահը քեզ լուրջ չի վերաբերվում և հարմար հանրային առիթներին պահը բաց չի թողնում, և ասում է որ նա քեզ չի հաղթել և համապատասխան ազգանուններ է հնչեցնում այ հողատու:

Սպառազինության վերաբերյալ հարցին բեղլուի լավագույն բարեկամը չի կարողանում պատասխանել, փորձում է իր ասած «ձրի զենք» հասկացողությունը նսեմասցնի և ցույց տա իբր մեզ այդ տեսակ ռազմատեխնիկական օժանդակություններ պետք չեն, սակայն խնդիրը բոլորվին այլ հարթության մեջ է, պետք է հասկանալ որ ռազմատեխնիկական օժանդակություն կոնկրետ սրանց կառավարման ժամանակահատվածում տվող չկա և երևի թե չի էլ լինի, քանի-որ այդպիսի օժանդակություններ սրանց պես դավաճան և անլուրջ մարդկանց տվող և չի լինի: Սրանցը էժանով տուն «կպցնելն է» հետո թանգով ծախելը: Սա է կապիտուլյանտի և իրեն շրջապատող ոհմակի միակ հնարավոր ունակությունը, չհաշված դաչեքում ուտել-ԽՄԵԼԸ և պոպուլիստական հայտարարություններ անելը:

Իսկ հիմա փաստերով, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում, մինչ 2018-ի ապրիլ ՌԴ-ն Հայաստանին տրամադրել է 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն` առանց որևէ գումարի, և այդ ռազմատեխնիկական օժանդակության մեջ չեն մտնում «Իսկանդերը», «Տոչկան Ու»-ն, 200 և 100 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրերով նախատեսված զինատեսակները:

Հ.Գ. Այլևս լրջության մասին լավ կանես չխոսես, որովհետև Հայաստանի նորագույն պատմության մեջ քեզանից անլուրջ ղեկավար մեր երկիրը չի ունեցել, քո նման մի քանի տարբեր կենտրոններից, իրար հակասող հանձնարարություններ ստացող ղեկավար մեր երկիրը չի ունեցել: Քո աթոռազավթման հաջորդ իսկ օրվանից մենք սկսել ենք պարտվել հնարավոր ԲՈԼՈՐ ոլորտներում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ