23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջիկայում ձերբակալվելու է նաեւ Արսեն Թորոսյանը․ «Հրապարակ»

«Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի ձերբակալության պահից սկսած՝ ներիշխանական «բազառներ» են սկսվել։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ամեն ինչ արել է, որ իր թիմակիցը համարվող Գեւորգ Սիմոնյանին չկալանավորեն եւ հարուցված քրեական վարույթը սառեցնեն՝ գոնե մինչեւ իր քաղաքապետ ընտրվելը։ Խնդիրն այն է, որ քովիդի շրջանին վերաբերող սկանդալային չարաշահումների գործը նաեւ քաղաքական բաղադրիչ ունի, ոմանք կարծում են, որ Փաշինյանը չի կարողանում ներել Արսեն Թորոսյանին, ով ՔՊ-ին խայտառակեց՝ բացահայտելով վերջին համագումարում վարչության ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքները:

Ըստ այս վարկածի՝ առաջիկայում ձերբակալվելու է նաեւ Արսեն Թորոսյանը, ով քովիդի ժամանակ ղեկավարում էր առողջապահության նախարարությունը, իսկ ոմանք էլ վստահ են, որ Փաշինյանի գլխավոր նպատակն Ավինյանին՝ որպես քաղաքապետի թեկնածուի, չեզոքացնելն է, որին իր պաշտոնի հավակնորդ է համարում։ Այսինքն, այս գործով միանգամից երկու նապաստակ է ուզում խփել․ փոխել ՔՊ քաղաքապետի թեկնածուին՝ առաջ քաշելով Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, եւ ասպարեզից վերացնել իր աթոռի պոտենցիալ հավակնորդին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել էր պարետատուն, իսկ պարետ էր նշանակվել Ավինյանը։ Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ դեռեւս շաբաթներ առաջ են տեղեկություններ տարածվել, որ Փաշինյանը մտահոգ է Ավինյանի չաճող վարկանիշից եւ նրան ուզում է քաղաքապետի այլ թեկնածուով փոխարինել։

Այս պարագայում ՔՊ էլեկտորատը կարող է էքստազի մեջ ընկնել, որ իրենց Նիկոլը պայքարում է ոչ միայն նախկինների, այլեւ իր թիմի «կոռումպացված», «թալանչի» ներկայացուցիչների դեմ, եւ այս մի մանյովրն էլ ՔՊ-ի օգտին կաշխատի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ