30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը խրախուսել է

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է 2014թ. ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ՛՛Տարվա լավագույն ուսուցիչ՛՛ մրցույթում հաղթող ճանաչված, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին:

Ուսուցչուհին նաև նույն մրցույթի ՛՛Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար՛՛ անվանակարգի հաղթողն է: Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի, բանակի կողքին լինելու և վարժարանի սաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար Սեյրան Օհանյանը արժեքավոր նվերով է խրախուսել ուսուցչուհուն, մաղթել անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ ազգանվեր առաքելության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ