30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ. նախ՝ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի («Ջերմուկ գրուպի») մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։

Հետո՝ Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից հաղթանակի ապահովման համար։ Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջից ստանում է 100 միլիոն դրամի «նվեր»` բնակարանում զեղչի տեսքով։

Հ.Գ. Այո, խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, ով մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ