Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ, նստեք և սպասեք, Ձեր հետևից կգան․ Զարուհի Նախշքարյան
Ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ, նստեք և սպասեք, Ձեր հետևից կգան, ֆեյբուքյան էջում գրել է Զարուհի Նախշքարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ երեկ դադարեցվեցին։ Նա նաև դիմել է իրեն դատավորի բարձր առաքելությունը վստահողներին։
«Շնորհակալություն եմ հայտնում իմ անփոխարինելի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Մելիքյանին և Սիրանուշ Սահակյանին, գործընկերներիս, փաստաբաններին և լրատվամիջոցներին, իմ ուժերին հավատացողներին և ինձ դատավորի բարձր առաքելությունը վստահողներին՝ այն ահռելի աջակցության համար, որ դուք ինձ ցուցաբերեցիք։
Դուք ինձ հնարավորություն տվեցիք գիտակցելու, որ իմ բոլոր ջանքերն անկախ դատական իշխանություն ունենալու համար զուր չեն եղել, և, ինչպես ասում է դատավոր Աննա Փիլոսյանը, մեկ մարդու արածը երբեք անկարևոր և անհետևանք չէ։
Եվ դուք դրա մեջ կհամոզվեք, ինձ չհասկացողներ, չկամեցողներ, մաղձի մեջ տապակվողներ և պառանոիդալ կոմպլեասների տակ մնացած ճղճիմ էակներ։ Կհամոզվեք նաև դուք, փոքրահոգի վախկոտ տառապյալներ։ Նստեք և սպասեք։ Ձեր հետևից կգան», – գրել է նա։