06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասվանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։

Նախորդ նիստում Նախշքարյանը հանդես էր եկել ելույթով ու նշել՝ եթե ԲԴԽ-ն համարի, որ ինքը չպետք է մնա դատավոր, գտնում է, որ դա լավ գին է, որն առաջարկվում է իր աթոռի համար:
«Այս վարույթը խոսքի ազատության մասին է, չլուծած խնդիրների քննարկման մասին է ու, ի վերջո, այդ խնդիրների լուծման մասին է: Եթե իմ լիազորությունների դադարեցումը կծառայի այն նպատակին, որ այս հարցը կլուծվի ու դատավորներին չեն զոհաբերի կարգապահական վարույթների միջոցով, ես ինձ շատ երջանիկ ու բավարարված կզգամ: Մի մոռացեք, որ ձեր որոշումից է կախված շառավղի էֆեկտը», – հայտարարել էր Նախշքարյանը:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ:

Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա. Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ