03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Կառավարությունը գործարքն ապահովագրելու է ռիսկերից»․ ստորագրվեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հուշագիրը

ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս շահագործել Ամուլսարի հանքավայրը։

ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով կողմերն իրենց նպատակադրումներն են հայտնում՝ ներգրավելու 150 մլն ԱՄՆ դոլար՝ այս պայմանագրով, բայց այս պայմանագրից դուրս ևս մոտ 100 մլն դոլար է ներդրվելու՝ Ամուլսար հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։ Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։

Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12,5 տկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը կատարելու գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը՝ որպես բաժնետեր»,- ստորագրման արարողությունից հետո հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ