17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Տարիների ընթացքում, թշնամին աշխատեց մեր թիկունքում` հավաքագրելով հայրենիքը վաճառելու պատրաստ դավաճանների, և հասավ հաջողության»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է․ «Կամ, կամ

Այսօր լրացավ արցախյան շարժման 35 տարին։ Արցախյան շարժումը հիմք դրեց ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև հայոց պետականությանը։ Այո՛, արցախյան շարժումը հայ ժողովրդի մեջ արթնացրեց արժանապատվության զգացումը, վտանգի մեջ հայտված հայրենակիցներին օգնության շտապելը, սեփական ճակատագիրը տնօրինելու կամքը։ Եվ հենց այդ համազգային զարթոնքը հաղթեց և մարդկային քանակով և զենքով, մեզ գերազանցող թշնամուն ՝ ազատագրելով Արցախը։

Եվ ի՞նչ․․․Տարիների ընթացքում, թշնամին աշխատեց մեր թիկունքում, հավաքագրելով հայրենիքը վաճառելու պատրաստ դավաճանների և հասավ հաջողության։

Հարց բոլորին․

-Ի վիճակի՞ ենք նորից ոտքի կանգնել, հեռացնել դավաճաններին, ազատագրել Արցախը, վերականգնել մեր արժանապատվությունը։

Հարցը դրված է կամ կամ սկզբունքով։ Կամ ոտքի ենք կանգնում, կամ վերջնականապես կորցնում հայրենիքը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ