26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Մեծ մամա, դու ճիշտ չէիր՛՛.հուզիչ պատմություն/վիդեո/

Երկու տասնյակից ավելի գիտական գրքերի հեղինակ Վարդան Դևրիկյանը՝ Ղարաբաղյան հակամարտության տարիներին վայր էր դրել գրիչը և զենք էր վերցրել: Դևրիկյանը թղթին է հանձնել պատերազմի դաշտից մնացած թանկ ու կարևոր հիշողությունները:Գրականագետի դիտարկմամբ պատերազմի ցավը անհնար է մոռանալ և դեռ կան բաց էջեր, որոնք լրացնելու համար ժամանակը միշտ սուղ է:

՛՛ Խորհրդային քաղբյուրո գրած նամակներում անգամ մենք հպարտությամբ ասում էինք, որ նույնիսկ պանիր կտրելու դանակ չունենք և այդ հոգեբանությունը մեզ համար կործանարար էր և Արցախյան շարժման գլխավոր ձեռքբերումներից մեկը այն էր, որ փոխվեց այդ հոգեբանությունը՛՛,-մեզ հետ զրույցում ասաց 5-րդ բրիգադի ազատամարտիկը:

Դևրիկյանը հիշեց մի պատմություն, որը տարիներ շարունակ մեխվել է նրա ուղեղի մեջ ու միշտ մտածելու տեղիք տվել.՛՛Երբ Օմարի բարձրունքից գրաված ադրբեջանական տանկերը իջեցրին, այդտեղ կային սփյուռքահայեր, որոնք տեսնելով իրավիճակը արտասվում էին: Մի կին արտասվախառն աչքերով նայեց երևույթին և ասաց՝ մեծ մամա դու ճիշտ չէիր՛՛,-պատմեց Դևրիկյանը:

Ազատամարտիկը մոտենում է այդ կնոջը և փորձում նրանից կորզել ասած բառերի ողջ իմաստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ